Այսօր որձաքարե տղամարդ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է… Խառը ժամանակներ են, սերու…

Այսօր որձաքարե տղամարդ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է… Խառը ժամանակներ են, սերունդներ կանցնեն, բայց Վազգենի կերպարը ու դերակատարումը եղել ու մնալու է բացառիկ նորանկախ Հայաստանի պատմության մեջ 🇦🇲
«Տղամարդու քիչ մնացած՝ որձաքարե տեսակից է Պողոս Սահակյանը։ Քոքով մայր հողին ձուլված, զարմանալի կամքի, զարմանալի ուժի տեր, փշոտ, իրասածի, նույնքան էլ՝ զարմանալի նրբանկատ ու լավատես։ Այդ լավատեսությունը հատկապես է զարմացնում. ախր, շատ դժվար կյանք է ապրել։ Եղել են սարսափելի ժամանակներ, երբ սևին սև ասելու համար մարդը կյանքով է վարձահատույց եղել։ Պողոս Սահակյանն այդ սարսափելի ժամանակների զոհերից է։ Կյանքի լավագույն տարիները բանտերում ու աքսորում են անցել։ Ինչե՞ր միայն չի քաշել։ Մեկ է, էլի սևին սպիտակ ասել չի սովորել։ Ու իր դժվար կյանքի համար չի փոշմանել։ Չի տրտնջում։ Միայն հայրաբար մեզ՝ հիմիկվաններիս, մի քիչ նախանձում է. «Լավ ժամանակներում եք ապրում»։ Հանդիմանում է նաև. «Շատ եք առաջ գնացել՝ լավ եք արել։ Մենակ թե բարձրացել, հողից կտրվել եք, հողին չեք ուզում տիրություն անել…»։
https://granish.org/amentank-pargevy/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով