Դուք պատկերացնու՞մ եք, եթե մի անգամ էլ որեւէ հրթիռ կամ անօդաչու ուղղեն Թուրքիայի…

⚡️Դուք պատկերացնու՞մ եք, եթե մի անգամ էլ որեւէ հրթիռ կամ անօդաչու ուղղեն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմ: Ի՞նչ են անելու Անկարան ու Բաքուն: Կամ, կարո՞ղ են չանել ոչինչ: Հաստատապես լինելու է շատ դժվար: Իսկ դա լինելու է այն կայծը, որն արդեն հնարավոր չի լինելու կանգնեցնել:
Իսկ սա մեծ իմաստով այն մասին է, որ չնայած ըստ էության անխնա հարվածներին ու մեկը մյուսից քաջարի ելույթներին, ԱՄՆ ու Իսրայելը համատեղ Իրանում չեն կարողանում լուծել սկզբունքորեն եւ ոչ մի հարց, պարզապես արյունահեղությունից բացի: Իսկ բանն այն է, որ իրանյան հանրությունն ու էլիտան թերեւս պատրաստ են այդ զոհաբերությանը, որքան էլ դա չհնչի «արխայիկ» ու դաժան:
Եվ այդ իմաաստով, ԱՄՆ ու Իսրայելը ներկայումս զբաղված են մի բանով, ինչին Իրանը պատրաստ է, եւ պատրաստվել է տասնամյակներ: Եվ հիմա նրանց չի մնում այլ բան, քան ընդլայնել արյունահեղության սահմանը, շրջանակը, ակնկալելով, որ այն հնարավոր է հասցնել մի մասշտաբի, որին արդեն Իրանն ի զորու չի լինի դիմակայել:🇺🇸🇮🇷🇮🇱

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով