Իրանի դեմ պատերազմի համատեքստում հիմա գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է …

Իրանի դեմ պատերազմի համատեքստում հիմա գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ռազմական գործողություններին։
Քչերն են ուշադրություն դարձնում, թե Իրանի պետական համակարգի նույնիսկ առաջին դեմքի սպանությունից հետո և ծանր պատերազմական պայմաններում որքան կազմակերպված և ներդաշնակ են աշխատում քաղաքացիական կառուցակարգերը։
Կարծում եմ՝ սա անակնկալ էր նաև Իրանի վրա հարձակվողների համար, որովհետև մինչ այս Իրաքի, Լիբիայի և Սիրիայի պետական համակարգի քանդման «փորձն» Իրանի դեպքում չի աշխատում։
Պատկերավոր ասած, Իրանի և, դիցուք՝ սադդամյան Իրաքի տարբերությունը միայն մեկ տառի մեջ չէ, այլ նաև պետականության այն պատմական խորը ավանդույթում, որը ենթադրում է ոչ թե միայն մեկ անձի շատ ուժեղ իշխանություն և այլևս ոչինչ, այլ նման իշխանության պայմաններում նաև ուժեղ պետական կառուցակարգերի առկայություն, որոնք էլ իրականացնում են պետության պատշաճ կառավարումը նաև խիստ ճգնաժամային պայմաններում։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով