Մեր գյուղում մի միամիտ տղա կար՝ Ծալապակաս Եղոն։ Էս մեր Եղոն սիրած աղջիկ ուներ, բ…

Մեր գյուղում մի միամիտ տղա կար՝ Ծալապակաս Եղոն։ Էս մեր Եղոն սիրած աղջիկ ուներ, բայց որևէ քայլ չէր անում։ Մի օր ասաց․ իմ շանսերը կմեծանան, եթե սիրածս աղջկա դասարանի տղաները վերանան, ու ինքը ինձ նկատի։
Տարիներ անցան, դասարանի տղաները չվերացան, իսկ Ծալապակաս Եղոն էդպես էլ անպսակ մնաց։
Հիմա նայում եմ քաղաքական դաշտին, ու Սերժ Սարգսյանի ժամանակ փոխնախարար աշխատած, Նիկոլի ու ՀՀԿ-ի կողմից ՄԻՊ ընտրված Թաթոյանը ոնց որ մեր գյուղի Ծալապակաս Եղոն լինի։ Մի կողմից ասում է, որ վարչապետի թեկնածու է, բայց հույս ունի, որ Քոչարյանը չլինի, որ «դասարանի աղջիկները» իրեն նկատեն։
Քաղաքականությունն, ի վերջո, մանկապարտեզի խաղ չէ, որտեղ կարելի է սպասել, թե մրցակիցները կվերանան, ու հերթը ինքնաբերաբար քեզ կհասնի։ Քաղաքականությունում կամ ունես ուժ, թիմ և հասարակական վստահություն, կամ մնում ես մեր գյուղի Ծալապակաս Եղոյի վիճակում՝ սպասելով, որ մի օր դասարանի տղաները պարզապես չլինեն։
Բորիս Մուրազի
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով