Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով ստեղծված M.A.M հայկական օնլայն դպրոցը տոնում է իր գործունեության 5-ամյակը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում M.A.M հայկական օնլայն դպրոցի համահիմնադիր Մարինա Ղազարյանը պատմեց, որ սփյուռքի համար հայկական առցանց կրթական հարթակի ստեղծման գաղափարը ծագել է 2020 թվականից հետո, երբ որոշակի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սփյուռքում հայերեն սովորելու ցանկություն ունեցողների համար չկա այնպիսի հարթակ, որն իր հստակ մոտեցմամբ, ծրագրերով, մեթոդիկայով համապատասխանեցրած կլիներ հատուկ այդ նպատակին։
Թողնել պատասխան