ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Սթիֆ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաի…

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Սթիֆ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջիկա շաբաթներին նոր առաջընթաց է սպասվում։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Նախագահի առաջնորդությամբ մենք շարունակում ենք հասնել նշանակալի արդյունքների՝ միաժամանակ աշխատելով խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ, որը մեկընդմիշտ վերջ կդնի պատերազմին։ Քննարկումները շարունակվում են, առաջիկա շաբաթներին սպասվում է լրացուցիչ առաջընթաց», — գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները Ժնևում հյուրընկալելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով