Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ երկրներ միջնորդական ջանքեր…

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության առնչությամբ։ Այս մասին Փեզեշքիանը նշել է X հարթակում գրառման մեջ։
«Որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել։ Եկեք հստակ լինենք. մենք հանձնառու ենք տարածաշրջանում երկարատև խաղաղությանը, սակայն մենք չենք տատանվում մեր ազգի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում», — նշել է նա գրառման մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով