ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) հայտարարել է, որ Լիբանանում մոտ 100 000 մարդ տեղահանվել է, իսկ այնտեղ ապրող տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ վերադարձել են սահմանից այն կողմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ՄԱԿ ՓԳՀ-ն ստեղծված իրավիճակն անվանել է «լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակ»։
Իսրայելը լայնածավալ տարհանման հրամաններ է տվել հարավային Լիբանանի և Բեյրութի որոշ հատվածների համար։
«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Մերձավոր Արևելքում սրվող ճգնաժամը հայտարարել է որպես լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակ, որը պահանջում է անհապաղ արձագանք ամբողջ տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում», — Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՄԱԿ ՓԳՀ արտակարգ իրավիճակների և ծրագրերի աջակցության տնօրեն Այակի Իտոն։
Նա նշել է, որ տեղահանության մասշտաբի վերաբերյալ մինչ այժմ տրված թվերն, ամենայն հավանականությամբ, թերագնահատված են։
Այակի Իտոն նաև ասել է, որ հակամարտության առաջին օրերին մոտ 100 000 մարդ տեղահանվել է Իրանում, և որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներն ամեն օր հարյուրավոր զանգեր են ստանում օգնություն խնդրող իրանցիներից։

Թողնել պատասխան