Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»Ա…

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիում ներկուսակցական քարոզարշավի հավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ։

«Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի յոթի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ՝ Հայաստանի ժողովրդին, յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և դնի զարգացման հարատև պետության օրակարգի ռեսուրսների վրա>,- նշեց Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է «Գյումրի 1»․

«Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է «Գյումրի 1»։

Վարչապետն արձանագրեց՝ հունիսի 7-ի ընտրություններում Հայաստանին և Հայաստանի ժողովրդին պետք է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ, որ խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։

«Մեր նշաձողը 65% ն է այս ընտրություններում: Բայց մի շատ կարևոր արձանագրում ենք արել. շատ լավ է, որ ժողովուրդը մեզ տալիս է այդ վստահությունը, բայց մենք երբեք ոչ մի վայրկյան չպետք է մեր զգոնությունը թուլացնենք: Մեզ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն մեր կուսակցական ընկերներին, այլև` մեր ընտրողներին, մեր ժողովրդին։ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն։ Եվ այդ հեղափոխությունն անելու որոշում պետք է կայացնի միայն մեկ մարդ` և այդ մեկ մարդը դու ես»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով