Նորվեգիայի ոստիկանությունը չի բացառել, որ մարտի 8-ի առավոտյան Օսլոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչության հետևանք լինել։
Այս մասին գրում է CNN-ը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպատների և հյուպատոսությունների անվտանգության մակարդակի բարձրացման ֆոնին՝ պայմանավորված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններով, ինչի հետևանքով իրավիճակը Մերձավոր Արևելքում գնալով սրվում է։
Լրատվամիջոցը գրում է, որ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական շենքերին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հայտնի չէ, թե արդյոք Օսլոյում տեղի ունեցած պայթյունը որևէ կերպ կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Նորվեգիայի ոստիկանության համատեղ հետաքննության և հետախուզության ստորաբաժանման ղեկավար Ֆրոդե Լարսենն ասել է․ «Բնական է սա դիտարկել ներկայիս անվտանգության իրավիճակի համատեքստում, և որ դա նպատակային հարձակում է ամերիկյան դեսպանատան դեմ։ Բայց մենք չենք սահմանափակվել միայն այդ մեկ վարկածով»։
Հարցին, թե արդյոք պայթյունը կապվա՞ծ է ահաբեկչության հետ, Լարսենը պատասխանել է. «Վարկածներից մեկն այն է, որ դա ահաբեկչություն է, բայց ոստիկանությունը միայն այդ վարկածով չի սահմանափակվում։
Նորվեգիայի իշխանությունները հայտնել են, որ շարունակում են որոնել մեղավորներին։ Նրանք տեղեկացրել են, որ տարածքում այլ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան, թեթև վնասվել է դեսպանատան շենքը։

Թողնել պատասխան