Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մա…

Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մատակարարումների համար այն բանից հետո, երբ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր նավթավերամշակման գործարանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը։
Ֆորս մաժորի հայտարարումն ընկերությանը թույլ է տալիս չկատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ արտակարգ հանգամանքներով պայմանավորված։
Նշվում է, որ նավթային ընկերության գործունեությունը խաթարվել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և նավթավերամշակման համալիրին հասցված վերջին հարվածների հետևանքով։
Ընկերությունը հայտնել է, որ տեղական պահանջարկը կբավարարվի։
Հարձակումը տեղի է ունեցել մարտի 9-ին Մաամիր բնակավայրում գտնվող գործարանում։ Ըստ The Associated Press-ի՝ պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։
Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի Սիտրա կղզու շրջանում։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ վիրավորվել է առնվազն 32 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով