Մոջթաբա Խամենեին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդԻրանի փորձագետների խորհուրդը ձայնե…

Մոջթաբա Խամենեին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ
Իրանի փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեին՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդուն։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
📌 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն իսկ հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն առաջնորդին։ Ինչպես նշվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, կորպուսն աջակցում է Փորձագետների խորհրդի ընտրությանն ու պատրաստ է «լիակատար հնազանդության և անձնազոհության՝ հանուն նոր գերագույն առաջնորդի ցուցումների կատարման»:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գերագույն առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի նշանակումն անվանել է «ազգային միասնության ամրապնդմանն ուղղված իսլամական ազգի ձգտման դրսևորում»: Նրա պնդմամբ՝ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը «ազդարարելու է իրանական ազգի համար արժանապատվության և իշխանության նոր դարաշրջանի սկիզբը»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով