Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունիցԳառնի գյուղում նախադպրոցական տարիքի 365 երեխայից 230-ը մանկապարտեզ չի հաճախում։ Գյուղի միակ մանկապարտեզում, որը 1960–ական թվականների կառույց է՝ նախատեսված 80 երեխայի համար, ներկայումս 135 երեխա է հաճախում։ «Գառնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը 2025թ․ հունիս ամսից չի գործում՝ հիմնական շենքի կոսմետիկ նորոգման և շենքի ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։
🗣 Համայնքապետարանից տեղեկացնում են, որ մանկապարտեզի վերաբացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի 1-ին։📌 Մանկապարտեզի նոր մասնաշենքը կունենա ննջասենյակ, դահլիճ, խոհանոց և սանհանգույց։ Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը հայտնում է,
որ կցակառույցը երեխաների քանակն ավելացնելու հնարավորություն չի տա։ Այն ընդամենը առավելագույն խտության պայմաններում գործող մանկապարտեզի պայմաններն է բարելավելու 135 երեխայի համար։
🔗 Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունից
Գառնիի բոլոր ժամանակների կառավարիչները երբևէ իրենց հարց տվե՞լ են՝ ինչպիսի՞ն կլիներ Գառնին, եթե այս գյուղում չլիներ հեթանոսական…
Թողնել պատասխան