Լիբանանի խորհրդարանը երկու տարով հետաձգել է 2026 թ․ մայիսին կայանալիք խորհրդարան…

Լիբանանի խորհրդարանը երկու տարով հետաձգել է 2026 թ․ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Լիբանանի խորհրդարանի խոսնակի հայտարարության համաձայն՝ ընտրությունները հետաձգվել են Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև պատերազմի պատճառով։
Լիբանանի Ազգային ​​լրատվական գործակալության (NNA) տեղեկացմամբ՝ մարտի 9-ին օրենսդիրներն ընտրությունների հետաձգման շուրջ քվեարկել են 76 կողմ, 41 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Խորհրդարանում «Հեզբոլլահ»-ի 13 անդամից բաղկացած դաշինքը քվեարկել է երկարաձգման օգտին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով