ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մանկավա…

🏫❗️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է ՀՊՄՀ հիմնադրամի […] հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ:
💰 Վերը նշված պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել և ստացել նաև […] մի շարք այլ հանցավոր գործողություններ կատարելու դիմաց:
💵 Արդյունքում՝ համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ընդհանուր ստացել են շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ: Բացի այդ, հայտնաբերվել են ռեկտորի և պրոռեկտորի կողմից շուրջ 12 միլիոն ՀՀ դրամի գումարի հափշտակության դեպքեր: Արդյունքում՝ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ:
📌 Համալսարանի ռեկտորին, պրոռեկտորին եւ համալսարանի 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

⚖️ Նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով