Հայաստանից 2025-ին արտահանվել է 1320 տոննա ծաղիկ՝ 2024-ի 566 տոննայի համեմատ, ծաղկի արտադրության ուղղությունը ինտենսիվ կերպով զարգանում և մեծ կշիռ է կազմում երկրից արտահանման ծավալներում: Այս տարի նաև ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք՝ 2025-ի աշնանը աշնանացան ցորենի ավել ցանքով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, պետական աջակցության ծրագրերին ու անելիքներին:
ՀՀ-ում ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք, ծաղկի արտահանումն ավելացել է. փոխնախարար #news #armenia #government #armenpress 00:00-Մեկնարկ 00:23-Ո՞ր ճյուղերն են ապահովել գյուղատնտեսության աճը 03:22-Հայաստանում զգալի ավելանում է ծաղկի արտադրությունը 03:46…
Թողնել պատասխան