Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գ…

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը։ 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։ 
Մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլը մեկնարկում է մարտի 10-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին»,– նշում են ֆեդերացիայից՝ հիշեցնելով, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով