ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «պակաս ոգևորված» էր Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հեռանկարներով։ Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ Վենսը «շատ լավ լեզու է գտնում» իր հետ այս հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։
«Մենք այս հարցում լավ ենք լեզու գտնում։ Կարող եմ ասել, որ նա փիլիսոփայորեն այլ տեսակետ ուներ, քան ես։ Կարծում եմ՝ նա, գուցե, ավելի պակաս ոգևորված էր…. Բայց ես զգում էի, որ մենք պետք է դա անենք։ Ինձ չէր թվում, թե մենք այլընտրանք ունենք։ Եթե մենք դա չանեինք, նրանք դա կանեին մեր դեմ», — ասել է ԱՄՆ նախագահը։
Թողնել պատասխան