Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, ով վերջին օրերին միացել է տավուշյան պա…

▪️ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, ով վերջին օրերին միացել է տավուշյան պայքարին, կանչել են Քննչական կոմիտե՝ Ազատ գյուղի զորանոցի հրդեհի գործով։ Մինչ հրդեհը Մախսուդյանը եղել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, բայց այդ ժամանակ քննությունը նրան հարցեր չի ունեցել։
▪️ Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ Մհեր Գրիգորյանի հետ երեկվա հանդիպումը անարդյունավետ է եղել, սահմանազատման մասին համայնքապետների առաջարկները կառավարությունում չեն ընդունել։
▪️Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար․ ՀՀ ՆԳՆ
🔉Այս և այլ լուրեր՝⤴️
@RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *