Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացնում է ՀՆԱ աճը, ըստ իր ներկայացրածի՝ 202…

💥 Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացնում է ՀՆԱ աճը, ըստ իր ներկայացրածի՝ 2024-ի համեմատ 2025-ին 1,1 տրիլիոն դրամով, ու հայտարարում՝ «գլուխդ բարձր, Հայաստան ջան»:
Հայաստանի «գլուխը բարձրացնող» այս հայտարարությունները արվում են թերեւս անգլուխների համար, կամ դատարկագլուխների համար, թող ներվի ասել: Որովհետեւ, հակառակ պարագայում պետք է ներկայացնել նաեւ, թե 2024-ի համեմատ 2025 թվականին որքան է աճել Հայաստանի պետական, այդ թվում արտաքին պարտքը:
Նաեւ պետք է ցույց տալ, թե որքան են աճել Հայաստանում կատարվող ներդրումները: Բայց, պետք է ներդրումների աճ լինի՝ որ ցույց տան:
Ներդրումները չկան, պետական պարտքը աճում է, աղքատությունը՝ չի նվազում:
Այս պայմաններում ՀՆԱ ինչ որ թվեր ներկայացնելն ու Հայաստանի «գլուխը բարձր» լինելու մասին խոսելը կարող է լինել մի բանի վկայություն, որ խոսքերը նախատեսված են «անգլուխ» լսարանի սպառման համար:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով