Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ Վիետնամում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։
Նրանցից 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։ Եվս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն:

Թողնել պատասխան