Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը երկու հիմնական նախադրյալ է նշում, որոնք կ…

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը երկու հիմնական նախադրյալ է նշում, որոնք կարող են հանգեցնել Իրան-ԱՄՆ-Իսրայել եռյակի միջև պատերազմական գործողությունների ավարտին
Արմեն Պետրոսյանը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններին և դրա հետևանքով ամբողջ Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակին ու հանգուցալուծման տարբերակներին անդրադարձել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։

«Առաջին նախադրյալն այն է, որ հարձակվող կողմը հասնի իր հռչակած ռազմավարական նպատակին, կամ համարի, որ հասել է ու ավելիին հասնելու հնարավորություն չունի։ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակն Իրանում վարչակարգի փոփոխությունն է։ Մյուս նախադրյալն առնչվում է ռեսուրսների սպառվելուն։ Տվյալ դեպքում խոսքն առավելապես վերաբերում է հարձակվող կողմի ռեսուրսներին։ Նշված երկու նախադրյալներն ունեն նաև ածանցյալ հանգամանքներ։ Օրինակ՝ իրանական կողմից ամերիկա-իսրայելական երկյակի առաջ քաշած պայմանների ընդունումը։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նպատակների իրականացումն արձանագրվի ռազմական եղանակով»,- ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ տարաբնույթ փորձագիտական շրջանակների կողմից նշվում են հակամարտության ավարտի ժամանակային տարբեր սահմաններ, օրինակ՝ մինչև մարտի 21-23-ը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով