Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքն Իրանի Սպահան քաղաքում վնասվել է մարտի 8…

Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքն Իրանի Սպահան քաղաքում վնասվել է մարտի 8-ին մոտակայքում գտնվող նահանգապետի գրասենյակի վրա իրականացված հարձակման ժամանակ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Ծառայողական շենքում և բնակելի հատվածում կոտրվել են ապակիներ, հարվածային ալիքը հետ է շպրտել մի քանի աշխատակիցների։ Բարեբախտաբար, զոհեր կամ լուրջ վնասվածքներ չեն եղել», — ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ տարածաշրջանում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը խստորեն հարգեն դիվանագիտական ​​կառույցների անձեռնմխելիությունը։
Նա հիշեցրել է, որ դիվանագիտական ​​առաքելությունների վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։Կարդացեք հոդվածը` English

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով