Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) առաջարկում է ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից՝ մերձավորարևելյան լարվող իրադրության պայմաններում զսպելու նավթի գների կտրուկ աճը: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների։
Նրանց խոսքով, այդ ծավալը կգերազանցի 182 միլիոն բարելը, որը ԷՄԳ-ի երկրների կողմից հանվել էր 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում։
Առաջարկը ներկայացվել է ԷՄԳ մասնակից երկրների՝ մարտի 10-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդակցության ժամանակ։ Որոշումը, ինչպես սպասվում է, կքննարկվի մարտի 11-ին։ Այն հավանության կարժանանա այն պարագայում, երբ ԷՄԳ-ի բոլոր 32 երկրներն աջակցեն դրան:
ԷՄԳ մասնակից երկրներն ունեն ավելի քան 1,2 միլիարդ բարել նավթի ռազմավարական պաշարներ։

Թողնել պատասխան