Լիբանանի հայկական Անջար քաղաքն ապաստան է տվել այլ բնակավայրերից դուրս եկած մոտ 500 մարդուՄերձավոր Արեւելքում փետրվարի 28-ից ընթացող պատերազմը հասել է նաեւ Լիբանան, որը հյուսիսից սահմանակից է Իսրայելին: Լիբանանի հարավում տեղի եւ իսրայելական ուժերի միջեւ ինտենսիվ բախումներ են: Իսրայելը ավիահարվածներ է հասցրել նաեւ մայրաքաղաք Բեյրութի արվարձաններին ու Լիբանանի արեւելքում գտնվող Բեքաայի հովտին: Գլխավոր թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության ենթակառուցվածքներն են: Սա շիա իսլամի հետեւորդ քաղաքական ուժ է, որը պատմականորեն աջակցում է Իրանին (շիա իսլամը Իրանի պետական կրոնն է):
🗣 Անջարի քաղաքապետ Սեդրակ Հավաթանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասում է, որ հայկական բնակավայրն այս պահին ապահով է: Նրա փոխանցմամբ՝ բնակավայրի հիմնադրման օրվանից՝ 1939-ից, համայնքապետարանը ՀՅԴ տարբեր մարմինների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ միշտ
կազմակերպել է գյուղի անվտանգությանն ուղղված միջոցառումներ: Ներկայում, մասնավորապես, ձեւավորվել է շտաբ, որի նպատակը
Անջարի կարիքները գնահատելն ու դրանց լուծում տալն է:🔗 Ավելին՝
ԱՅՍՏԵՂ
Լիբանանի հայկական Անջար քաղաքն ապաստան է տվել այլ բնակավայրերից դուրս եկած մոտ 500 մարդու
Անջարի հայ կաթոլիկ համայնքին պատկանող վարժարանի (արդեն մի քանի տարի չի գործում) շենքն այս օրերին, ըստ Հավաթյանի, որպես ժամանակավոր…
Թողնել պատասխան