❗Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
🔸 […] փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից նյութապես շահագրգռելու եղանակով խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
📌 [Մասնավորապես] այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այլ երկրի խոշոր գործարարներ […] ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։
🔸 Այդպիսով վերջիններիս մղում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
💰 Դրա դիմաց խոստանում են տարբեր պատրվակներով կազմակերպել այլ երկրից ՀՀ տեղափոխելու գործընթացը, փոխհատուցել ճանապարհածախսն ու հոգալ ՀՀ-ում գտնվելու կացության ծախսերը։
[ՀՀ քննչական կոմիտե]
‼️ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ 📣 «Հետախուզական տեղեկություններ [են ստացվում], որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ…
Թողնել պատասխան