«Արհեստական բանականության սերունդ» և «
STEP.ai» դպրոցական ծրագրերի փորձարարական փուլերի բարեհաջող ավարտից հետո նախատեսվում է դրանք և նույնաբովանդակ այլ ծրագրեր հասանելի դարձնել ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին:
Այս մասին
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ անդրադառնալով կրթական համակարգում արհեստական բանականության ներդրման ընթացքին ու դրա հետագա ընդլայնմանը։
«Արհեստական բանականության կրթական համակարգ մուտքը անխուսափելի է, ուստի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից աշխատանքներ են տարվում համապատասխան գործիքակազմերի մշակման ուղղությամբ: Մշակվել է ճանապարհային քարտեզ, որը ներառում է երեք հիմնական և փոխկապակցված ուղղություն, որոնք միտված են ոչ միայն կրթական համակարգի վերափոխմանը, այլև ապագայի մարտահրավերներին դիմակայելու ընդունակ և ստեղծագործ սերունդ կերտելուն»,-նշեցին գերատեսչությունից։
Ըստ այդմ՝ ամրագրվել են կարճաժամկետ (ընդհանուր վերապատրաստում և խորացված մասնագիտական վերապատրաստում), միջնաժամկետ (մենթորական ցանցի ստեղծում) և երկարաժամկետ (ինստիտուցիոնալացում) թիրախներ:
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը
«Արհեստական բանականության սերունդ» և «STEP.ai» դպրոցական ծրագրերի փորձարարական փուլերի բարեհաջող ավարտից հետո նախատեսվում է դրանք և…
Թողնել պատասխան