«Նրանք մեզ երկու պատերազմ են պարտադրել ընդամենը ութ կամ ինը ամսվա ընթացքում և սպանել ու նահատակել են մեր հազարավոր մարդկանց։ Մեզ համար հնարավոր չէ մասնակցել Աշխարհի գավաթին», — Associated Press-ի հաղորդմամբ՝ պետական հեռուստատեսությանն ասել է սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ նախագահ Թրամփն օրեր առաջ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին ասել է, որ իրենք ողջունում են Իրանի մասնակցությունն Աշխարհի առաջնությանը։ Այս հարցը քննարկվել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ։
Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպումից հետո Instagram-ում գրել էր․ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը մարդկանց կմիավորի հիմա ավելի, քան երբևէ»:
Թողնել պատասխան