Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե անփոփո՞խ է արդյոք իր դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրության նոր տեքստում, որը պետք է արդեն այս ամիս հրապարակվի, Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

«Ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ, և չեմ տեսնում դիրքորոշումս փոխելու անհրաժեշտություն։ Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Եվ ասեմ, թե ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- նշեց Փաշինյանը։
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։
Թողնել պատասխան