ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները դրական է գն…

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները դրական է գնահատում Հայաստանի գրանցած արդյունքները ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում։
Այս մասին Մագնուս Բրուները հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ես այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանի ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի հետ՝ քննարկելով հրաշալի առաջընթացը, որ Հայաստանը գրանցել է վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ։ Դա շատ կարևոր է․ 2024 թվականից ի վեր, ինչ մեկնարկել է երկխոսությունը, առաջընթացը շատ կայուն է, իսկ ԵՄ-ն 2025 թվականի նոյեմբերին արդեն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Շատ կարևոր առաջընթաց է կատարվել փաստաթղթերի պաշտպանվածության, միգրացիայի կառավարման, բիոմետրիկ նույնականացման անձնագրերի ու նույնականացման քարտերի հետ կապված, որոնք Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ստանալ»,-ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը՝ հավելելով, որ իր այցի նպատակներից է նաև խրախուսել Հայաստանի կողմից այս բարեփոխումների շարունակականությունը։

Բրուների տեղեկատվությամբ՝ գործընթացի հաջորդ փուլը կլինի վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որը նախատեսվում է տրամադրել ընթացիկ տարվա մայիսին՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով