Հայաստանը պետք է առնվազն հյուպատոսական գործառույթներ ապահովի Բաքվում ապօրինի պահ…

Հայաստանը պետք է առնվազն հյուպատոսական գործառույթներ ապահովի Բաքվում ապօրինի պահվող իր քաղաքացիների հետ` երրորդ երկրների միջոցով. Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյան
🔗Ադրբեջանի կողմից անցած տարվա սեպտեմբերին Հակարիի անցակետում ապօրինաբար ձերբակալված, ապա կալանավորված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը օրեր առաջ հայտարարել էր, որ ապրիլի 5-ից Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը, և միայն ապրիլի 21-ին տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի հետ։
@RadioSputnikArm

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով