Նախաքննությունը շարունակվում է. ինչու են տարիներով ձգվում վարույթներըԱյն պահին, …

Նախաքննությունը շարունակվում է. ինչու են տարիներով ձգվում վարույթները
Այն պահին, երբ Քննչական կոմիտեն գրում է իր հերթական ձեւական պատասխանները, հանցագործները, հնարավոր է, թիրախավորում են հերթական քաղաքացուն։ Իրավապահ համակարգի այս դանդաղկոտությունը ոչ միայն խթանում է անպատժելիությունը, այլ, հնարավոր է, դառնում է նոր հանցագործությունների առիթ: Տուժողը տեսնում է, որ իրավապահներն անկարող են իրեն պաշտպանել, մտածում է հաշվեհարդարի մասին: Այնպես որ, Քննչական կոմիտեի «նախաքննությունը շարունակվում է» ձևակերպումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
📌 2026թ․ հունվարի 26-ին «Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով տեղեկություն տրամադրել նախորդ մեկ տարվա ընթացքում «Հետքի» հրապարակած այն բոլոր նյութերի մասին, որոնց վերաբերյալ նախաքննական մարմնում վարույթ էր նախաձեռնված։
🔻Քննչական կոմիտեն մեր հարցերին պատասխանելու համար 30 օր ժամկետ էր խնդրել, ապա բոլոր դեպքերի մասին նույնաբովանդակ պատասխան տվել։ Այդ վարույթների մեծ մասով նախաքննությունը ամիսներով, իսկ մեր նախորդ հոդվածներով հարուցված վարույթները տարիներով չեն ավարտվում, մեղադրյալներ չկան, իսկ որոշ դեպքերում տուժողների թիվը շարունակում է աճել։ Քննչական կոմիտեի պատասխաններում կրկնվում է նույն ձևակերպումը՝ «նախաքննությունը շարունակվում է»։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով