Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը ներկայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, ինչը կարևոր քաղաքական ազդակ է և արտացոլում է երկու կողմերի համագործակցության խորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսում։
Թողնել պատասխան