Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի Բուրջ Համուդ թաղամասին, որի բնակչության մեծամասնությունը հայեր են։ Հարվածի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Գործակալությունը նշում է, որ վերջին օրերի ռազմական գործողությունների և 2024 թվականին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում հայկական այս թաղամասն առաջին անգամ է հարվածի ենթարկվում։
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վաղ առավոտյան Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավ-արևմտյան ափամերձ Ջնահ թաղամասը։ Հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Հարվածներից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի անդամի։
Երկու թաղամասերն էլ հեռու են Բեյրութի հարավային արվարձաններից, որոնց բնակիչներին Իսրայելի բանակը տարհանման հրահանգներ է տվել։

Թողնել պատասխան