Թուրքիայի կենտրոնական հատվածում մարտի 13-ի վաղ առավոտյան 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությանը (AFAD)։Տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թոքաթ նահանգի Նիքսար քաղաքում։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:35-ին։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 6,4 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարակից մի շարք նահանգներում, ինչի հետևանքով բնակիչների մի մասը լքել է տները և դուրս եկել փողոցներ։Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Թողնել պատասխան