ՀՀ-ն հրաժարվել է ընդունել Բրիտանիայում դատապարտված ՀՀ քաղաքացուն․ ինչ են ասում փաստաբանն ու լիազոր մարմինը
🇦🇲🇬🇧 ՀՀ քաղաքացի Ա․ Ա․-ն, որը տեւական ժամանակ չի բնակվում Հայաստանում, 2021թ․-ին Մեծ Բրիտանիայում դատապարտվել է շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար, նրա նկատմամբ պատիժ է սահմանվել մոտ 30 տարի ազատազրկում։ 2024թ․ մարտին Մեծ Բրիտանիան նրան Հայաստանին փոխանցելու ուսումնասիրության հարցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությանը, սակայն ՀՀ-ն նույն տարվա հուլիսին կայացրած որոշմամբ հրաժարվել է ընդունել իր քաղաքացուն՝ ի թիվս այլնի որպես հիմք նշելով ՀՀ-ի հետ սոցիալական կապի թույլ լինելը։ Այս մասին «Ինֆոքոմին» հայտնեց Ա․ Ա․-ի փաստաբան Լեւոն Սահակյանը։
⚖️ «Ինֆոքոմը» ՀՀ արդարադատության նախարարությանը խնդրեց տրամադրել Մեծ Բրիտանիայի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Ա․ Ա․-ին Հայաստանի Հանրապետությանը փոխանցելը նպատակահարմար չհամարելու որոշման հիմնավորումը, սակայն նախարարությունը մերժեց այն տրամադրել՝ պատճառաբանելով, որ գործը Վարչական դատարանի տիրույթում է, ուստի այս հարցով սպասում են Դատարանի վճռին։

Leave a Reply