Երևանում մարտի 13-ի և 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մա…

🌧 Երևանում մարտի 13-ի և 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին գիշերը և առավոտյան, 15-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։
🌨 Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին հանրապետության առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
🌡 Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով