🇦🇲🇨🇭 Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը:
💬 «Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Կարծում եմ, որ սա նաև մեր երկու երկրների ընդհանուր տեսլականն է՝ հիմնված պատմական զարգացումների, մեր ընդհանուր արժեքների և, գուցե ամենակարևորը՝ մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագային միտված մոտեցման վրա: Ավելորդ է նշել, որ բազմաթիվ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում համախոհ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը դարձել է առավել կարևոր, քան երբևէ»,- իր ելույթում ասել է նախարար Միրզոյանը:
🔗 Կարդալ ավելին
Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։
Թողնել պատասխան