Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա🔸 Տաքսու վարորդները, որ սովորաբար զբաղված են լինում իրանցի զբոսաշրջիկներին Երևան հասցնելով, հավաքված են հենց անցակետի առաջ՝ սպասելով մի քանի ժամը մեկ սահմանը հատող մի քանի իրանցիների։
💬 Սահմանը հատելիս իրանցիները խիստ զգուշավոր են լրատվամիջոցների հետ խոսելիս։ «Եթե դուք հիմա անգամ կոշիկներս նկարեք, մեզ մեր երկրում կնույնականացնեն ու հետագայում այնտեղ վերադառնալու դեպքում ինչ ասես մեզ հետ կարող է պատահել»,- ասաց ընտանիքի հայրը՝ չցանկանալով նշել անունը։
🔸 Իրանում կատարվող իրադարձությունների ֆոնին Հայաստանի հարավային քաղաքները՝ Մեղրին ու Ագարակը, շարունակում են ապրել բնականոն կյանքով, միայն թե այս պահին տեղացիները Իրան առևտրի չեն գնում։
Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա — Infocom
Հայաստան-Իրան սահմանին, տեղացիների բնորոշմամբ, անսովոր պասիվություն կա [մարտի 12-ի դրությամբ]։ Տաքսու վարորդները, որ սովորաբար զբաղված են լինում իրանցի զբոսաշրջիկներին Երևան հասցնելով, հավաքված են հենց անցակետի առաջ՝ սպասելով մի քանի ժամը մեկ սահմանը հատող…
Թողնել պատասխան