Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է նկատել Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խո…

🔻 Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է նկատել Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։ Հայտնում են Մայր Աթոռից:
📌 Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար […], ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը […]: Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով ՀՀ օրենսդրության սահմանները»:
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով