3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված…

🚨 3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Այս մասին «Իմֆոքոմին» հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
❗️Նշենք, որ փաստաբան Արմեն Ֆերոյանը «Ազատությանը» հայտնել է, որ ոստիկանները դատարանի բակից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ աջակիցների։
🔻 Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ 15:30-ից քննվում է Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման հարցը: 👮‍♂️ Տեղում նաև մեծ թվով ոստիկանական ուժեր կան: 🔻 Թբիլիսյան խճուղում՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ, խցանում է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով