📌 Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
🔴 «Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաները հնարավորություն կունենան ոչ միայն լսել Մարությանի պատմությունները, այլև անմիջապես հարցեր ուղղել նրան։
🔴 Հանդիպումների ընթացքում նա նախատեսում է խոսել իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձի, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացների մասին։ Միաժամանակ, ինչպես նշում են նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրները, Մարությանը չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից ու կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։
🔴 Ըստ կազմակերպիչների, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես հանրային երկխոսության ձևավորում ընտրություններին ընդառաջ։ Մարությանը նախատեսում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։
🔴 Հանդիպումների շարքը կրում է «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը։ Մուտքը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի քանակի պատճառով տեղերը սահմանափակ են։
🔴 Առաջիկա հանդիպումները նախատեսված են հետևյալ օրերին՝ Իջևան՝ մարտի 24-ին, Նոյեմբերյան՝ մարտի 25-ին, Չարենցավան՝ մարտի 27-ին, Սևան՝ մարտի 30-ին»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան