ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸՄարդկությունը հավաքական և անջատ-անջատ պայքարու…

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մարդկությունը հավաքական և անջատ-անջատ պայքարում է քաղաքակրթական զարգացման նոր մակարդակի հասնելու համար։ Խոսքը պայմանական «ԱԲ հեղափոխության» մասին է։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այդ ասպարեզում՝ սկսած ChatGPT-ից, վերջացրած մարդանման խոսող ռոբոտներով, ընդամենը «ծաղիկներ» են՝ համեմատած այն մակարդակի հետ, որին ձգտում են աշխարհի մեծերը։ Իսկ այդ թռիչքին հասնելու համար, եթե էլի պարզ ասենք, պետք են չիպեր և հոսանք։ Դրանց համար էլ պետք է տարածք։ Առանձնապես նոր բան չկա․ ցանկացած զարգացում հենվում է հողի և տարածքի վրա (բարևներ Ռացելից և Մակինդերից)։
Վենեսուելայի նախագահի առևանգումից մինչև ուկրաինական պատերազմ, Իրանը տապալելու և «Զանգեզուրի միջանցքը» բացելու փորձեր՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները տեղավորվում են այս մեծ խճապատկերում։
Հայության մեծագույն խնդիրն այն է, որ «ծորացող» երրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում Հայաստանում փաստացի իշխում է մի ռեժիմ, որ քարոզում է «միջազգային համերաշխություն» անվտանգության և բանակի փոխարեն, «ռեգիոնալ գլոբալիզացիա» ազգային դիմադրողականության փոխարեն և, ի վերջո, պարտություն հաղթանակի փոխարեն։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով