«Զենքերի մասով։ Երկու-երեք ամիս առաջ հայտարարեցինք, որ քաղաքացիներից ովքեր ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռք բերել, կտանեմ ցույց կտամ։ Արդեն քանի խումբ հրավիրել եմ, գնացել ենք, բայց մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք եզրակացության, որ պետք է բոլորին, հրապարակային ցույց տանք։ Ու հիմա մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաև խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում։ Քանի որ խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն։ Մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու։ Դա երևի տեղի կունենա մայիսին, որ ցույց տանք, թե ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել։
Ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք ու հիմնականում 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը։ Այո, հիմա խաղաղություն է, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի ունենանք պաշտպանունակ բանակ։ Որովհետև առանց բանակի երկիրը կարող է գայթակղություն լինել ագրեսիայի համար», — ասաց Փաշինյանը։
Թողնել պատասխան