Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ ելակետը պետությունն է` Հայաստանի Հանրապետ…

Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ ելակետը պետությունն է` Հայաստանի Հանրապետությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Կապանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես էլի եմ ասել։ Մեր անկախության հռչակագիրն իրականում անկախության հռչակագիր չի։ Դա կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետև եթե դու պետություն ես հռչակում` ասելով` «քեզ հետ այս խնդիրն ունեմ, քեզ հետ այս խնդիրն ունեմ, քեզ հետ էլ այս խնդիրն ունեմ», դա անկախություն չի։ Որովհետև այդ պայմաններում ի՞նչ ես անում։ Գնում, գտնում ես մի մեծ հովանավոր։ Ասում են, թե խաղաղությունը արժանապատիվ չի։ Իսկ Հայաստանի երեսուն տարվա վասալային վիճակը արժանապատի՞վ էր։ Այսօրվա մեր կոնսոլիդացվող ընդդիմությունն, ըստ էության, հարյուր տոկոսով օտարերկրյա էմիսարներ են։ Մարդիկ եկել իրենց հայրենիքում ներկայանում են որպես օտար շահերի ներկայացուցիչ, ու խոսում են արժանապատվությունից։ Պետք է հասկանանք, որ պետությունը ամենակարևոր բանն է, որ մենք ունենք։ Այսօր մենք կենտրոնացած ենք մեր պետությունը ուժեղացնելու վրա», — ասաց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով