«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար։ Մարտի 12-ին Կոտայքի մար…

🚫 «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար։
👷 Մարտի 12-ին Կոտայքի մարզի Արգել գյուղի կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։
💧 Մարտի 14-ին կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։
📌 Նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։
[Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով