Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը՝ …

Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը՝ բաց պահելու Հորմուզի նեղուցը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, և այդ պատճառով մենք նաև քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել այս առումով եվրոպական կողմից», — ասել է նա՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով