Ադրբեջանում տեղի է ունեցել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանի և դավաճանության մեջ մեղադրվող Ազադ Մամեդլիի դեմ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից հարուցված քրեական գործով վերջին դատական նիստը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ կայացած դատական նիստում ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ ֆրանսիացի Մարտին Ռայանը դատապարտվել է 10 տարվա, իսկ Ազադ Մամեդլին՝ 12 տարվա ազատազրկման։
Երկու անձինք էլ իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։
Դատարանը նաև որոշել է, որ պատիժն ամբողջությամբ կրելուց հետո Մարտին Ռայանը կարտաքսվի Ադրբեջանից։

Թողնել պատասխան