❗️ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման վերաբերյալ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից հայտնել են, որ մարտի 15-ին ժամը 13։05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։
«Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը: Արդյունքում հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման»,- ասված է հաղորդագրությունում:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման վերաբերյալ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան…
Թողնել պատասխան