Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսա…

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերության կողմից չի վճարվել 2 մլրդ 637 մլն 734 հզր 909 ՀՀ դրամ հարկային պարտավորություն։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ընկերության կողմից ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով